Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" (Ծնն. 2.24),

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 19:5
19 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։


Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։


«Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Ծնն. 2.24)։


Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն» (Ծնն. 2.24),- ասում է Սուրբ Գիրքը։


Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։


Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից.


Բայց Աստված նրանց վրա տեղաց իր նետերը, Եվ նրանք վիրավորվեցին։


Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։


Եթե ընդունեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ անել, և սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան,


Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,


իսկ դուք, որ հարեցիք Տիրոջը՝ ձեր Աստծուն, բոլորդ էլ կենդանի եք մնացել մինչ այսօր։


Ամբողջ հոգով կապվելով Հակոբի դուստր Դինային՝ սիրեց նրան և սրտագին խոսեց նրա հետ։


ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին. «Չխառնվեք նրանց հետ, նրանք էլ թող չխառնվեն ձեզ հետ, որպեսզի չլինի, թե ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը հարեց այդ ազգերին՝ այդ կանանց նկատմամբ սեր տածելով։


Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։


Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,


Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։


Դավիթը կին առավ նաև Եզրայելից Աքինովամին. այս երկուսն էլ դարձան նրա կանայք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ