Մատթեոս 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" (Ծնն. 2.24), |
Ցավում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սերը կանանց սիրուց բարձր էր ինձ համար։
ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին. «Չխառնվեք նրանց հետ, նրանք էլ թող չխառնվեն ձեզ հետ, որպեսզի չլինի, թե ձեր սրտերը մոլորեցնեն՝ իրենց կուռքերին դարձնելով»։ Սողոմոնը հարեց այդ ազգերին՝ այդ կանանց նկատմամբ սեր տածելով։
Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։
Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
Թե՞ չգիտեք, որ ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում։ «Երկուսը մեկ մարմին կլինեն» (Ծնն. 2.24),- ասում է Սուրբ Գիրքը։
Բայց պոռնկության մեջ չընկնելու համար յուրաքանչյուր տղամարդ թող իր կինն ունենա, և յուրաքանչյուր կին՝ իր ամուսինը։
որովհետև կինը չէ իր մարմնի տերը, այլ ամուսինը, նույնպես և ամուսինը չէ իր մարմնի տերը, այլ կինը։
«Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Ծնն. 2.24)։
Եթե ընդունեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ անել, և սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան,
Երբ Դավիթը Սավուղի հետ խոսակցությունը վերջացրեց, Հովնաթանը հոգով կապվեց Դավթին։ Հովնաթանը նրան իր անձի պես սիրեց։