Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Տես գլուխը



Մատթեոս 18:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։


Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։


Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։


Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։


որովհետև, ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, նրա առաջ կբացվի։


«Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։


Ով ձեզ մի բաժակ ջուր տա հանուն այն բանի, որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձը չի կորցնի։


և ասաց նրանց. «Ով այս մանկանն ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ»։


Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իմ ուղարկածին ընդունողն ինձ է ընդունում, և ինձ ընդունողն ընդունում է նրան, ով ուղարկեց ինձ»։


և չանարգեցիք ու չարհամարհեցիք այն նեղությունը, որ կրում էի իմ մարմնի մեջ, ընդհակառակը, ինձ ընդունեցիք իբրև Աստծու հրեշտակի, իբրև Քրիստոս Հիսուսի։