Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
Մատթեոս 18:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ սկսեց հաշիվը տեսնել, նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր տասը հազար քանքար։ |
Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
Տիրոջ տան շինության համար տվեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։
Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։
Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։
Մոտեցավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա հինգ քանքար ևս շահեցի”։
Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանց վրա շահեցի”։
Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։
Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։
Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”։
Ապա դարձավ մյուսին. “Դու ինչքա՞ն պարտք ունես”։ Նա ասաց՝ “Հարյուր քոռ ցորեն”։ Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ ութսուն”։