Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։
Մատթեոս 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան։ |
Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։
Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։
Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։
«Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։
Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։