Մատթեոս 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լեռան վրայից իջնելիս Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Այդ տեսիլքի մասին ոչ ոքի չպատմեք, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։ |
Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես ցանկացան։ Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից»։
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Մինչ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը.
Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Եվ մինչ այդ ձայնը դեռ գալիս էր, Հիսուսը միայնակ մնաց. նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից և ոչ մի բան։