Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Մատթեոս 17:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանք Գալիլեայում շրջում էին, Հիսուսը նրանց ասաց. «Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու։ |
Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։
Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդեն իսկ եկել է, սակայն նրան չճանաչեցին, այլ նրա հետ վարվեցին, ինչպես ցանկացան։ Այդպես նաև Մարդու Որդին է չարչարվելու նրանց կողմից»։
Մինչ լեռից իջնում էին, Հիսուսը նրանց պատվիրեց և ասաց. «Ոչ ոքի չասեք ձեր տեսածի մասին, մինչև որ Մարդու Որդին մեռելներից հարություն չառնի»։
Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։
Եվ ասաց նրանց. «Այսպես պետք է չարչարվեր Քրիստոսը, երրորդ օրը հարություն առներ մեռելներից,
Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց,