Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։
Մատթեոս 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նրանք ասացին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝ Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ |
Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։
և իր ծառաներին ասաց. «Նա Հովհաննես Մկրտիչն է, մեռելներից հարություն է առել, և հետևաբար նրա միջոցով հրաշքներ են կատարվում»։
Ուրիշներն ասում էին, թե՝ «Եղիան է», իսկ մյուսները, թե՝ «Մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը»։
Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Ըստ ոմանց՝ Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների՝ Եղիան կամ մարգարեներից մեկը»։
թե՝ «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», ոմանք թե՝ «Եղիան հայտնվեց», և ուրիշներ էլ թե՝ «Նախկին մարգարեներից մեկը հարություն է առել»։
Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։
Եվ ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին՝ «Լավն է», ուրիշներն ասում էին՝ «Ո՛չ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։
Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։