Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ուրիշներն ասում էին, թե՝ «Եղիան է», իսկ մյուսները, թե՝ «Մարգարե է կամ թե մարգարեների նման մեկը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ոմանք ասում էին, թե Եղիան է, ոմանք էլ, թե մարգարե է կամ մարգարեների նման մեկը։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 6:15
19 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթ քաղաքից»։


Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Ըստ ոմանց՝ Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների՝ Եղիան կամ մարգարեներից մեկը»։


Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։


Կույրին դարձյալ ասացին. «Իսկ դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»։ Նա ասաց՝ մարգարե է։


Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին՝ «Սա՛ է ճշմարիտ մարգարեն».


Իսկ մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա է ճշմարիտ մարգարեն, որ աշխարհ էր գալու»։


Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։


Նրան հարցրին. «Իսկ դու ո՞վ ես, Եղիա՞ն ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ «Իսկ դու մարգարե՞ն ես»,- հարցրին։ Նա պատասխանեց՝ ո՛չ։


Նրանք պատասխանելով ասացին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք, թե՝ Եղիան, իսկ ուրիշները, թե՝ նախնիներից մի մարգարե հարություն է առել»։


թե՝ «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», ոմանք թե՝ «Եղիան հայտնվեց», և ուրիշներ էլ թե՝ «Նախկին մարգարեներից մեկը հարություն է առել»։


Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։


Ահը պատեց բոլորին. փառավորում էին Աստծուն և ասում. «Մի մեծ մարգարե է հայտնվել մեր մեջ», և «Աստված բարությամբ այցելել է իր ժողովրդին»։


Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։


Երբ Հերովդեսը այս լսեց, ասաց. «Հովհաննեսը, որին ես գլխատեցի, սա է. մեռելներից հարություն է առել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ