Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։
Մատթեոս 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և չե՞ք իմանում, թե բերան մտնող ամեն ինչ որովայն է գնում և դուրս ելնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Չե՞ք հասկանում, որ այն ամենը, ինչ բերանն է մտնում, որովայնի մեջ է գնում, ապա արտաքնոց գցվում։ |
Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհյանը և այն արտաքնոց դարձրին, ինչպես որ է մինչև այսօր։
որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։
Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։