Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 15:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա պատասխան տվեց նրանց և ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կլինի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա պատասխան տվեց ու ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կարվի։

Տես գլուխը



Մատթեոս 15:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»։


«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։


Ամեն ճյուղ, որ վրաս է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի։


Եթե մեկն ինձ վրա հաստատված չէ, նա ճյուղի նման դուրս կնետվի ու կչորանա, ապա այն կհավաքեն ու կրակը կնետեն, և կայրվի։


որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։


Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.