Մատթեոս 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ |
Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից. արդ, մեզ ի՞նչ կլինի»։
Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։
Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։
Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։