Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 19:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից. արդ, մեզ ի՞նչ կլինի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 19:27
17 Խաչաձեւ Հղումներ  

Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին


Եվ նավակը ցամաք հանելով՝ թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։


Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք և եկանք քո հետևից»։


Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։


Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից»։


Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։


որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։


Արդ, այսպես էլ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել»։


Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։


Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։


որպեսզի ոչ մի էակ չպարծենա Աստծու առաջ։


Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ