Մատթեոս 14:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գիշերվա չորրորդ հերթափոխին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ |
Ա՛յս իմացեք. եթե տանտերն իմանար, թե ո՛ր պահին էր գողը գալու, կհսկեր և չէր թողնի, որ իր տուն սողոսկեր։
Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։
Նա տեսավ, որ աշակերտները թիավարելիս հողմակոծ էին լինում, որովհետև հողմը նրանց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ ժամին նա, լճի վրայով քայլելով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։
Շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարեզ թիավարելուց հետո տեսան ծովի վրայով քայլող Հիսուսին, որ մոտեցել էր նավակին, և սաստիկ վախեցան։
Եվ այն հրեշտակը, որին տեսել էի, և որն իր ոտքը դրել էր ծովի ու ցամաքի վրա, իր աջ ձեռքը երկինք բարձրացրեց
Եվ ձայնը, որ լսել էի երկնքից, դարձյալ խոսեց ինձ հետ ու ասաց. «Գնա՛, վերցրո՛ւ այն բացված գրքույկը, որ իր ձեռքում ունի ծովի ու ցամաքի վրա կանգնած հրեշտակը։