Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Մատթեոս 13:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։ |
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
Եթե աչքդ դնես մի բանի վրա, իսկույն կչքվի. հարստությունն արծվի թևերի պես է, վերադառնում է իր նախնիների տունը։
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։
Ով Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ո՛չ այս աշխարհում, ո՛չ էլ հանդերձյալում։
Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
Նույնպես է նաև նա, ով իր անձի համար ժամանակավոր գանձ կհավաքի և չի հարստանա այն ամենով, որ հաճելի է Աստծուն»։
«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։
Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը,
Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում,
որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։
Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի։ Եթե ձեզնից մեկն իրեն իմաստուն է համարում այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իրապես իմաստուն դառնա.
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
որ ինքն իրեն տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ ազատի ներկա չար աշխարհից Աստծու և մեր Հոր կամքի համաձայն,
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։