Ինչ որ կանխատեսվել էր, այն կատարվեց, իսկ նոր բաները, որ ես կպատմեմ ձեզ, մինչև լինելը ցույց տրվեց ձեզ։
Մատթեոս 12:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը. |
Ինչ որ կանխատեսվել էր, այն կատարվեց, իսկ նոր բաները, որ ես կպատմեմ ձեզ, մինչև լինելը ցույց տրվեց ձեզ։
իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։
«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։ Նրա վրա կդնեմ իմ Հոգին, և հեթանոսներին կպատմի արդարության մասին։
որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ ծածկված բաները, որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Նա մեր հիվանդությունները վերացրեց և մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի),
որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին, և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» (Ես. 53.1)։
Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
Բայց Երուսաղեմում բնակվողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որն ամեն շաբաթ ընթերցում էին։