Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 42:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ինչ որ կանխատեսվել էր, այն կատարվեց, իսկ նոր բաները, որ ես կպատմեմ ձեզ, մինչև լինելը ցույց տրվեց ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նախկին բաներն ահա կատարվել են, և նորերի մասին եմ հայտարարում ձեզ. դրանք դեռ չպատահած՝ իմացնում եմ ձեզ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 42:9
16 Խաչաձեւ Հղումներ  

քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։


Հենց այժմվանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։


Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ ասել էր Տերն Իսրայելի որդիներին, այլ ամեն բան կատարվեց։


իսկ նրա որդուն պիտի տամ երկու ցեղ, որպեսզի իմ ծառա Դավթի ճրագը միշտ վառ մնա իմ առջև՝ իմ Երուսաղեմ քաղաքում, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ պաշտվի։


Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։


Մինչև հիմա պատմում էի առաջին եղելությունների մասին. դրանք իմ բերանից ելան և լսելի դարձան. ես հանկարծակի կատարեցի, և եղան։


Լսեցիք ամեն ինչ և ձեր մտքում չպահեցիք, սակայն քեզ լսելի դարձրի այն նորի մասին, որ այսուհետև պիտի լինի։ Բայց չասացիր, թե՝


Քեզ պատմվեց մինչև այժմ կատարվածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տվեցի քեզ, որպեսզի երբեք չասես. “Դրանք իմ կուռքերը կատարեցին”, չասես. “Քանդակվածները և ձուլածո կուռքերը պատմեցին ինձ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ