Մատթեոս 11:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։ |
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Այժմ ինչո՞ւ եք փորձում Աստծուն՝ կամենալով աշակերտների վզին դնել մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը, ո՛չ էլ մենք չկարողացանք տանել։
Քանզի հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ՝ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից,
Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։
Քանզի այս է Աստծու հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն,