Մատթեոս 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք։ Բայց ով համբերի մինչև վերջ, նա՛ կփրկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ |
Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։
Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։
Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։
- Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։
Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։
Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։
հավիտենական կյանք նրանց, ովքեր բարի գործերի մեջ հարատևելով՝ փառք, պատիվ ու անմահություն են փնտրում,
Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։
Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից,
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։