Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբեեն»։
Մատթեոս 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսսեից ծնվեց Դավիթ արքան։ Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. |
Դավիթը մարդ ուղարկեց ու հարցուփորձ արեց այդ կնոջ մասին։ Նրան ասացին. «Չէ՞ որ դա քետացի Ուրիայի կինն է, Եղիաբի դուստր Բերսաբեեն»։
Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
քանի որ Դավիթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջև, չէր շեղվել այն ուղուց, որ պատվիրել էր իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարված դեպքից։
Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
Սրանք էլ նրա համար ծնվեցին Երուսաղեմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան և Սողոմոն. այս չորսը Ամիելի դուստր Բերսաբեեից էին ծնվել։
Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը,
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։
Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։
Սավուղը նրան հարցրեց. «Ո՞ւմ որդին ես դու, պատանի՛»։ Դավիթն ասաց. «Քո ծառա Հեսսե Բեթղեհեմացու որդին եմ»։
Ինչո՞ւ ամենքդ իմ դեմ եք միաբանվել, և ոչ ոք ինձ չհայտնեց, որ իմ որդին դաշինք է կնքել Հեսսեի որդու հետ։ Ձեր մեջ ինձ համար ցավող չկա, որ ինձ հայտներ, թե իմ որդին իմ դեմ է հանել իմ ծառային՝ որպես թշնամու, ինչպես այսօր է»։