Մատթեոս 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։ |
Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։
Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։
Նրանք մովաբացի կանայք առան. մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։