Մատթեոս 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրահամից ծնվեց Իսահակը. Իսահակից՝ Հակոբը. Հակոբից՝ Հուդան և նրա եղբայրները. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին. |
Ապա ելավ նրա եղբայրը՝ Եսավի գարշապարից բռնած։ Նրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։
Բայց դու, ո՛վ իմ ծառա Իսրայել, ո՛վ Հակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զավակ, որին սիրեցի,
Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։
Եվ նրան տվեց թլփատության ուխտը։ Ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նահապետներին։
Հավատո՛վ Սառան ինքն էլ, որ ամուլ էր, որդեծնության սերմն ստանալու զորությունն ունեցավ և ծնեց առաջացած տարիքում, քանի որ հավատարիմ համարեց նրան, ով խոստացավ այդ բանը։
Արդ, հայտնի է, որ մեր Տերը սերում է Հուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։
Հուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքված, Ռուբենի ցեղից՝ տասներկու հազար, Գադի ցեղից՝ տասներկու հազար,