Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։
ՄԻՔԻԱ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։ |
Ծովի խորխորատները բացվեցին, և երևան եկան հիմքերը տիեզերքի՝ Տիրոջ սաստից ու նրա բարկության շնչից։
Երկիրը նայեց, ալեկոծվեց ու ցնցվեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալվեցին, քանի որ Տերը բարկացել էր դրանց վրա։
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես։
թե ոչնչացումը վրա հասավ երկրից, քանի որ Տերն ազգերի մեջ դատաստան պիտի տեսնի, պիտի դատի ամեն մարդու, և ամբարիշտները սրի են մատնվելու”»,- ասում է Տերը։
Այսպես է ասում Տերը. «Եթե անգամ երկինքը դեպի վեր բարձրանա, իսկ երկրի հատակները դեպի վար խոնարհվեն, ես դարձյալ չեմ անտեսի համայն Իսրայելի ազգին այն ամենի համար, որ նա կատարեց։
Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։
Տիրոջ դատաստանը Հուդայի հետ է՝ Հակոբից վրեժխնդիր լինելու համար. ըստ նրա ճանապարհների և ըստ նրա ընթացքի կհատուցի նրան։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։
Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։