Շարուհիի որդի Աբեսսան Դավթին ասաց. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպես անիծում իմ տեր արքային։ Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։
Ղուկաս 9:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրա աշակերտները՝ Հակոբոսը և Հովհաննեսը, այդ տեսան, ասացին. «Տե՛ր, կամենո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջնջի նրանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ |
Շարուհիի որդի Աբեսսան Դավթին ասաց. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպես անիծում իմ տեր արքային։ Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։
Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
Նա մի հիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարեի մոտ իր հիսուն զինվորներով։ Հիսնապետը եկավ նրա մոտ։ Եղիան նստած էր լեռան գագաթին։ Հիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։
Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդեպ ունեցած նախանձախնդրությունս տե՛ս»։ Եվ նա իր մարտակառքը նստեցրեց նրան։
Սակայն Հեուն ամբողջ հոգով Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքով ընթանալու ջանադիր չեղավ և Իսրայելին մեղանչել տվող Հերոբովամի մեղքերից զերծ չմնաց։
ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ.
Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքն առողջանում էր, և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը նրան տվեց իր թագավորությունը։