Ղուկաս 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասաց նրանց. «Դո՛ւք իմ մասին ի՞նչ եք ասում. ո՞վ եմ»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ |
Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։
Իսկ նա լուռ էր մնում և որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին»։
Ապա նրանց հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տվեց և նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։
Նրանք պատասխանելով ասացին. «Հովհաննես Մկրտիչը, ոմանք, թե՝ Եղիան, իսկ ուրիշները, թե՝ նախնիներից մի մարգարե հարություն է առել»։
Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում. «Գտանք Մեսիային» (որ թարգմանվում է Քրիստոս)։
Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։
Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»։
Բայց այսքանը գրվեց, որպեսզի դուք հավատաք, որ Հիսուս Քրիստոսն է՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանքն ընդունեք։
և կնոջն ասում էին. «Այսուհետև քո խոսքերի համար չէ, որ հավատում ենք, որովհետև մենք ինքներս լսեցինք նրանից և գիտենք, որ նա՛ է ճշմարտապես Փրկիչն աշխարհի»։
ուրիշներն ասում էին՝ «Սա՛ է Քրիստոսը». իսկ մնացածն էլ ասում էր՝ «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։
Բաց էր անում Սուրբ Գիրքը և նրանց ապացուցում, որ Քրիստոսը պետք է չարչարվեր և մեռելներից հարություն առներ։ Եվ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Հիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։
Երբ տակավին ճանապարհին էին, մի ջրի մոտ հասան։ Ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում մկրտվել»։
Բայց Սողոսն առավել ևս էր զորանում և նեղն էր դնում Դամասկոսում բնակվող հրեաներին՝ համոզելով, որ սա է Քրիստոսը։
Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին։