Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա. երբ ծլեց, չորացավ խոնավություն չլինելու պատճառով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրիշ մի մաս ապառաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակ խոնավություն չլինելու պատճառով չորացավ։

Տես գլուխը



Ղուկաս 8:6
14 Խաչաձեւ Հղումներ  

Տե՛ր, աչքերդ հառած հավատարմությանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցավ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից ավելի կարծրացրին և չուզեցին դարձի գալ։


Եվ ուրիշ սիրտ եմ նրանց տալու, նոր հոգի եմ նրանց պարգևելու, նրանց մարմիններից քարեղեն սիրտը հանելու եմ և մարմնեղեն սիրտ եմ տալու,


Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.


Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով, և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։


Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։


«Մի սերմնացան ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզրին, ոտնակոխ եղավ, և երկնքի թռչուններն այն կերան։


Ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, և փշերը, նրա հետ բուսնելով, խեղդեցին այն։


քանի որ ասված է. Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառնության ժամանակ (Սաղ. 94(95).7-8)։