Ղուկաս 8:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հովհաննեսից, աղջկա հորից ու մորից։ |
Ամենքը լալիս և ողբում էին երեխայի վրա։ Եվ նա ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է»։
Այս խոսքերից մոտ ութ օր հետո, իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, լեռը ելավ՝ աղոթքի կանգնելու։
Պետրոսը, բոլորին դուրս հանելով, ծնրադրեց, աղոթք արեց և աճյունին դառնալով՝ ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց»։ Եվ նա բացեց աչքերն ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։