Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։
Ղուկաս 8:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ Հիսուսը լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և նա կապրի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հիսուսը, լսելով, նրան պատասխանեց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛, և կփրկվի»։ |
Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, թող լսի նրա ծառայի ձայնը։ Ովքեր գնում էին խավարի մեջ, և լույս չկար նրանց համար, թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։
Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։
Տուն մտավ, ոչ ոքի չթողեց իր հետ ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից, Հովհաննեսից և երեխայի հորից ու մորից։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունն ու կյանքը. ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի.
ինչպես գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» (Ծնն. 17.5)։ Եվ սա Աստծու առաջ, որին հավատաց, որ կենդանացնում է մեռելներին և գոյության է կոչում չեղած բաները։