Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։
Ղուկաս 8:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա եկավ Հայրոս անունով մի մարդ, որը ժողովրդապետ էր և որը, Հիսուսի ոտքերն ընկնելով, աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա մի մարդ եկավ՝ Հայրոս անունով. նա ժողովրդապետ էր։ Հիսուսի ոտքերն ընկնելով՝ աղաչում էր նրան, որ իր տուն մտնի, |
Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։
երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։
Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ».
որովհետև նա մոտ տասներկու տարեկան միամորիկ մի դուստր ուներ, որ մահամերձ էր։ Եվ երբ Հիսուսը գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։
Մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկը եկավ և Հայրոսին ասաց. «Աղջիկդ մեռավ, իզուր հոգնություն մի՛ պատճառիր վարդապետին»։
Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետերը նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե ժողովրդին ասելու մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։
Իսկ բոլոր հույները, ժողովրդապետ Սոսթենեսին բռնելով, ատյանի առաջ ծեծում էին, և Գաղիոնը բնավ չէր մտահոգվում։
Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։
Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։