ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Ղուկաս 8:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Նրանք սարսափած զարմացան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ հողմերին ու ջրերին էլ է հրաման տալիս, և իրեն հնազանդվում են»։ |
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Հիսուսը պատասխանեց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս լեռանը ասեք. “Տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ”, կտեղափոխվի։ Եվ անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար։
Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։
Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։
Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։
Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։
Եթե Աստված այդպե՛ս է հագցնում խոտը, որ այսօր բաց դաշտի մեջ է և վաղը հնոց է նետվելու, որչա՜փ առավել ձեզ պիտի հագցնի, թերահավատնե՛ր։
Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։