Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Ես ձեզ մի բան հարցնեմ. շաբաթ օրով ի՞նչն է օրինավոր՝ բարի՞ գործ անել, թե՞ չար, մի հոգի՞ փրկել, թե՞ կորստյան մատնել»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ եմ հարցնում. ի՞նչն է օրինավոր շաբաթ օրով՝ բարի՞ք անելը, թե՞ չարիք, հոգի ապրեցնե՞լը, թե՞ կորստյան մատնելը»։

Տես գլուխը



Ղուկաս 6:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։


Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։


Եվ շուրջը հավաքված բոլորի վրա զայրագին նայելով՝ ասաց մարդուն. «Ձեռքդ երկարի՛ր»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ մյուսի նման։


Բայց նա գիտեր նրանց մտածումները, ուստի և գոսացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ Նա վեր կացավ ու մեջտեղ եկավ։


որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։