Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Ղուկաս 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մատթեոսին և Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին և Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին, |
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։
ինչպես նաև Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, մաքսավոր Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն
Դրանից հետո դուրս ելավ այնտեղից և տեսավ մի մաքսավորի, որի անունը Ղևի էր, որ մաքսատանը նստած՝ գործի էր։ Հիսուսը նրան ասաց. «Իմ հետևից արի՛»։
Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. «Եկե՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»։
Եվ երբ քաղաք մտան, ուղիղ վերնատուն բարձրացան, որտեղ և ապրում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Շմավոն Նախանձահույզը և Հակոբի որդի Հուդան։
երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։