Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։
Ղուկաս 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիմոնը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիմոնը նրան պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուռկանը կգցեմ»։ |
Նրա մեջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիսից մինչև Ենգալիմ։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պես շատ, խիստ շատ են լինելու։
Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։
Եվ Հիսուսն ասաց. «Ո՞վ էր, որ դիպավ ինձ»։ Եվ քանի որ բոլորն ուրանում էին, Պետրոսը և նրա հետ եղողներն ասացին. «Վարդապե՛տ, ժողովո՛ւրդն է սեղմում ու նեղում քեզ»։
Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։
Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում»։
Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Գնացին, նավակ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։