Ղուկաս 5:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի, ինչպես և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում հաճախ և աղոթք մատուցում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ նրանք ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում, աղոթում, նույնպես էլ՝ փարիսեցիներինը, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»։ |
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Նրանք ցուցադրաբար երկարացնում են աղոթքները, սակայն լափում են այրիների տները։ Նրանք շատ խիստ դատապարտության պիտի արժանանան»։
Պատահեց, որ Հիսուսը մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսը սովորեցրեց իր աշակերտներին»։
Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
որոնք յուրացնում են այրիների տները և ձևականորեն երկարացնում են իրենց աղոթքները։ Նրանք ավելի խիստ դատավճիռ պիտի ստանան»։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, մինչդեռ փեսան նրանց հետ է։
Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։