Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսկ նրա համբավն ավելի էր տարածվում, և շատ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու ու իրենց հիվանդություններից բժշկվելու։

Տես գլուխը



Ղուկաս 5:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։


Այս լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով։


Իսկ նրանք ելան և նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով։


Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։


Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։


Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից,


Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է,


Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ և ասաց նրանց.


Նրա հետևից բազում ժողովուրդ էր գնում, որովհետև տեսնում էին այն նշանները, որ նա կատարում էր հիվանդների վրա։


Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։