Ղուկաս 4:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ սատանան ամեն փորձություն կատարեց, նրանից միառժամանակ հեռացավ։ |
Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։
Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է այս աշխարհի իշխանը և ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։
Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։