Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։
Ղուկաս 3:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր ձորերը թող լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները՝ հարթ ճանապարհներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան։ |
Բոլոր ձորերը պիտի լցվեն, և բոլոր լեռներն ու բլուրները պիտի խոնարհվեն, անհարթ տեղերը պիտի հարթանան, և առապարները դաշտերի վերածվեն։
Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։
Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։
Եվ դաշտի բոլոր ծառերը կիմանան, որ ես՝ Տերս եմ խոնարհեցնում բարձրացած ծառը և բարձրացնում խոնարհված ծառը, չորացնում եմ դալար ծառը և դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տերս եմ ասել սա և անելու եմ”»։