Ղուկաս 3:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։ |
Հակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրյալն Իսրայելն է, որին ընդունեց իմ հոգուն։ Իմ շունչը կտարածեմ նրա վրա, և նա հեթանոսների դատաստանը կտեսնի։
«Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հավանեց հոգիս։ Նրա վրա կդնեմ իմ Հոգին, և հեթանոսներին կպատմի արդարության մասին։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
Ապավինեց Աստծուն. թող այժմ փրկի նրան, եթե սիրում է նրան։ Չէ՞ որ ասում էր. “Աստծու Որդի եմ”»։
Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Այդ օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթ քաղաքից եկավ և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում։
Մի ամպ հովանի եղավ նրանց. ամպից մի ձայն ելավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեք»։
Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։
Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել և ո՛չ էլ նրա երեսն եք տեսել։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։