Ղուկաս 24:48 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այս բաների վկաներն եք դուք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք էլ վկաներն եք այս բաների։ |
Հովհաննեսի մկրտությունից սկսած մինչև մեզնից երկինք բարձրանալու օրը, մեզ հետ միասին նրա հարության վկան դառնա»։
Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
Եվ մենք վկայում ենք այն ամենի մասին, ինչ արեց նա Հրեաստանում և Երուսաղեմում, և որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։
ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ ի սկզբանե Աստծուց ընտրված էինք. մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։
ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր ներկայումս էլ ժողովրդի առաջ նրա վկաներն են։
սպանեցիք կյանքի Առաջնորդին, որին Աստված մեռելներից հարություն տվեց. և այդ բանին մենք իսկ վկա ենք։
Առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային։
Մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։
Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների և մասնակից գալիք փառքի հայտնության.