Ղուկաս 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանք միմյանց հետ խոսում էին կատարված բոլոր անցուդարձերի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք միմյանց հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին։ |
Եվ ահա նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր, և որը Երուսաղեմից հեռու էր վաթսուն ասպարեզով։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։
Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։