Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։
Ղուկաս 23:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակից ի վեր ցանկանում էր տեսնել նրան, քանի որ հաճախ լսում էր նրա մասին և ակնկալություն ուներ նրա ձեռքով կատարված որևէ նշան տեսնել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հերովդեսը, Հիսուսին տեսնելով, շատ ուրախացավ, որովհետև երկար ժամանակ էր՝ ուզում էր նրան տեսնել, քանի որ նրա մասին լսել էր և հույս ուներ նրա կողմից արված որևէ նշան տեսնել։ |
Նեեմանը բարկացավ և գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թե գուցե դուրս կգա, կկանգնի ինձ մոտ, Տիրոջ՝ իր Աստծու անունը կտա, իր ձեռքը կդնի հիվանդ տեղի վրա և կբուժի իմ բորոտությունը։
Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։
Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից,
Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։
ու ասաց. «Ի՛նձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։