Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Եվ երբ իմացավ, որ Հերովդեսի իշխանությունից է, հանձնեց՝ նրան տանելու Հերովդեսի մոտ, քանի որ այդ օրերին նա էլ Երուսաղեմում էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Եվ իմանալով, որ Հերովդեսի տերությունից է, նրան ուղարկեց Հերովդեսի մոտ, որն այդ օրերին Երուսաղեմում էր։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 23:7
9 Խաչաձեւ Հղումներ  

Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի,


Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։


Այդ ժամանակ Հերովդես չորրորդապետը լսեց Հիսուսի համբավը


Բանն այն է, որ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտ նետել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.


Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։


Հերովդես արքան լսեց այս բաները, որովհետև Հիսուսի անունը հայտնի էր դարձել, և ասաց. «Հովհաննես Մկրտիչը հարություն է առել մեռելներից, և դրա համար զորավոր գործեր են կատարվում նրա միջոցով»։


Հերովդես չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը և զարմանում էր, որ ոմանք ասում էին,


Իսկ Պիղատոսը, երբ լսեց Գալիլեայի մասին, հարցրեց, թե արդյոք այդ մարդը գալիլեացի՞ է։


Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ