Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ղուկաս 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Հիսուսը ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացե՛ք, պատրաստե՛ք մեզ համար զատկական ընթրիքը, որ ուտենք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու ասաց. «Գնացե՛ք, մեզ համար զատկական ընթրիքը պատրաստե՛ք, որ ուտենք»։

Տես գլուխը



Ղուկաս 22:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


Նրանք ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ պատրաստենք»։


Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։


Եվ մինչ նա Պետրոսին և Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ՝ դեպի սրահը, որ կոչվում էր Սողոմոնի անունով։


Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։


Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։


Իսկ Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթե Աստծու առաջ արդար է առավել ձեզ լսել, քան Աստծուն, ինքներդ որոշեք։


Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։