Ղուկաս 22:57 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա ուրացավ և ասաց այն կնոջը. «Ո՛վ կին, ես նրան չեմ ճանաչում»։ |
Մի աղախին տեսավ նրան՝ կրակի լույսի մոտ նստած, ուշադիր նայեց նրան ու ասաց. «Սա էլ նրանց հետ էր»։
Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։
Եվ Սիմոն Պետրոսն այնտեղ կանգնած տաքանում էր։ Նրան ասացին. «Չէ՞ որ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ, չեմ»։
Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։