Ղուկաս 22:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Պետրոսն ասաց. «Տե՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ և՛ բանտ, և՛ դեպի մահ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա էլ նրան ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ բանտ ու նույնիսկ մահվան գնալու»։ |
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չգիտեք, թե ի՛նչ եք խնդրում. կարո՞ղ եք խմել այն բաժակը, որը ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ Նրան ասացին՝ կարող ենք։
Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։
Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։
Հիսուսը պատասխանեց. «Ինձ համար կյա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ ինձ ուրացած կլինես»։
Այդ ժամանակ Պողոսը պատասխանեց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք լաց լինում և սիրտս ճմլում. ես Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար Երուսաղեմում ոչ միայն կապվելու, այլև մեռնելու պատրաստ եմ»։