Ղուկաս 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ քահանայապետներն ու դպիրները Հիսուսին սպանելու հնար էին փնտրում, բայց վախենում էին ժողովրդից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանայապետներն ու դպիրները առիթ էին փնտրում, թե նրան ինչպե՛ս սպանեն, որովհետև ժողովրդից վախենում էին։ |
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։
Եվ դպիրներն ու քահանայապետները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, որովհետև հասկացան, որ այն առակն իրենց մասին ասաց, բայց ժողովրդից վախեցան։
Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա նրա տեղը, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։
Արդարև, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պիղատոս Պոնտացին հեթանոսների և Իսրայելի հետ, քո սուրբ Որդու՝ Հիսուսի դեմ, որին դու օծեցիր,