Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։
Ղուկաս 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. հենց այնտեղ էլ կպատրաստեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա. այնտեղ էլ կպատրաստեք»։ |
Եվ կասեք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հյուրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։
և կարիք չկար, որ մեկը վկայեր մարդու մասին, քանի որ ինքն արդեն գիտեր, թե ի՛նչ կար մարդու մեջ։
Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Եվ երբ քաղաք մտան, ուղիղ վերնատուն բարձրացան, որտեղ և ապրում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Շմավոն Նախանձահույզը և Հակոբի որդի Հուդան։