Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։
Ղուկաս 21:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցերեկները տաճարում ուսուցանում էր, իսկ գիշերները դուրս էր գալիս ու մնում Ձիթենյաց կոչվող լեռան վրա։ |
Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։
Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։
Միշտ ձեզ մոտ էի և ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն»։
Երբ մոտեցավ Բեթփագեին և Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում է Ձիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին
Եվ երբ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց փառաբանել Աստծուն՝ կատարված բոլոր հրաշագործությունների համար, որ տեսան։
Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, դպիրները և ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու,
Իսկ Հիսուսը Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին մեռելներից հարություն էր տվել։
Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այնտեղ հավաքվել։
Այնուհետև Ձիթենյաց կոչվող լեռան վրայից, որ շաբաթ օրը թույլատրելի ճանապարհի չափ հեռու էր Երուսաղեմից, վերադարձան Երուսաղեմ։