Ղուկաս 21:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։ |
Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը քնեց իր հոր հետ։ Ղովտը չիմացավ նրա ո՛չ պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
Որքա՜ն առատացրիր քո ողորմությունը, ո՛վ Աստված, Ուստի մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի հուսան,
Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
«Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ։
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։
սակայն այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար»։ «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։
Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։
Եվ նա ասաց. «Զգո՛ւյշ կացեք, չխաբվեք. որովհետև շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն թե՝ “Ես եմ Քրիստոսը”, և թե՝ “Ժամանակը մոտեցավ”։ Նրանց հետևից չգնաք։
Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում,
Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.
Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա, երբ երկինքը պիտի անցնի շառաչյունով, և բնության տարրերը, հրով կիզված, պիտի լուծվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերը պիտի բացահայտվեն։
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։
Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։