Բ ՕՐԵՆՔ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ19 Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ19 Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, Տես գլուխը |
Քանի որ եթե Իսրայելի այդ տնից կամ եկվորներից ու պանդուխտներից ամեն ոք, ով ինձնից օտարանա և կռապաշտական խորհուրդները սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն իր առջև դնի ու գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում։